«Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարող է խորհուրդ տալ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին չտեղափոխվել Սաուդյան Արաբիա։
«Ոչ, հաստատ չեմ կարող։ Բոլոր ֆուտբոլիստները տարբեր են։ Ամեն ինչ արագ է փոխվում։ Ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել Սաուդյան Արաբիայի լիգայի կամ սաուդյան ակումբների մասին: Ես հարգում եմ այն հնարավորությունը, որը նրանք տվել են ինձ։
Կարո՞ղ եմ վերադառնալ Պրեմիեր Լիգա: Չեմ կարծում, որ ճիշտ է խոսել այն մասին, թե ով է հետաքրքրվել ինձնով։ Այսօր ես «Այաքսում» եմ և ուրախ եմ դրա համար», – Հենդերսոնի խոսքերն է մեջբերում 90min-ը: