Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։