«Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ ԱՊԼ-ում տարավ հոբելյանական տնային հաղթանակը

Հունվարի 20-ին «Արսենալը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելեսին» Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի խաղում։

«Արսենալի» համար հաղթանակը հոբելյանական՝ 50-րդն էր, սեփական հարկի տակ Պրեմիեր Լիգայում գլխավոր մարզիչ Միկել Արտետայի գլխավորությամբ։

2019 թվականի դեկտեմբերին Արտետայի նշանակումից ի վեր միայն երկու թիմեր են գրանցել ավելի շատ տնային հաղթանակներ՝ «Մանչեսթեր Սիթին» (60) և «Լիվերպուլը» (55)։