«Չելսին» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում

«Չելսին» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունը ուժեղ բնավորությամբ խաղացող է փնտրում, ով ադեկվատ կերպով կփոխարինի 39-ամյա Տիագո Սիլվային։

Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» դժվար թե կարողանա նոր կենտրոնական պաշտպան գնել։

Հիշեցնենք, որ Տիագո Սիլվայի պայմանագիրն ավարտվում է ամռանը։