Կառլո Անչելոտտի. «Երևի հոգնածության պատճառով կորցնում էինք գնդակը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպման մասին։

«Կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ տիրեինք գնդակին «Ատլետիկոյի» դեմ խաղում: Մենք ունենք որակյալ խաղացողներ, ովքեր շատ հաջողություններ են բերել ակումբին։ Երևի հոգնածության պատճառով կորցնում էինք գնդակը։ Մեր թիմը միասին հաղթում է և պարտվում միասին։ Ես ոչ մեկին առանձին-առանձին չեմ քննադատում»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս մնաց մրցաշարից՝ հյուրընկալվելիս 2-4 հաշվով զիջելով «Ատլետիկոյին»։