Թուրինի «Յուվենտուսը» որոշում է կայացրել իր ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ապագայի վերաբերյալ, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ղեկավարությունը բրազիլացուն նոր պայմանագիր չի առաջարկի և թույլ կտա խաղացողին հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Նշենք, որ Սանդրոն գրեթե 9 տարի է, ինչ խաղում է «Յուվենտուսում»։ Այս ընթացքում պաշտպանը թիմի հետ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։