«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ չի դիտել ֆրանսիական գրանդի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որտեղ, մասնավորապես, խոսվում է ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամի մասին։
«Ես չեմ դիտել Կիլիան Մբապպեի մասին վավերագրական ֆիլմը։ Ես հեռուստացույց չեմ դիտում, միայն ֆուտբոլ եմ նայում»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն դժգոհ է Էնրիկեի մարզչական աշխատանքից։ Օրինակ՝ 25-ամյա ֆուտբոլիստին դուր չի գալիս, որ իսպանացի մասնագետը նրան օգտագործում է որպես կենտրոնական հարձակվող։