Հենրիխ Մխիթարյան. «Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար»

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 19-ին, «Լացիոյի» հետ այս մրցաշարի կիսաեզրափակիչ խաղից առաջ կիսվել է այս օրերին Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի Սուպերգավաթի մասին իր կարծիքով։

«Առաջին անգամ եմ խաղում այս ձևաչափով, ուստի սա նոր և անսովոր պատմություն է: Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար և կփորձենք հաղթել այն։ Ի վերջո, գավաթներ նվաճելը հեշտ չէ, բայց մենք ամեն ինչ կանենք և կփորձենք գնալ մեր սեփական ճանապարհով, որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք:

Մենք ուզում ենք ինքներս մեզ երջանիկ դարձնել։ Հիմա գլխավորը հաղթելն է։ Այո, հեշտ չի լինի, բայց մենք կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ թիմերի միջեւ հանդիպումը կկայանա Էր Ռիադի «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում: