Ժորժե Մենդեշ. «Երկրպագուները պաշտում են Ժոզե Մոուրինյոյին»

Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շահերը, խոսել է իր հաճախորդի հռոմեական ակումբից հեռացնելու մասին։

«Ես զարմացած էի, չէի սպասում: Ժոզեն առաջին մարզիչն էր, ով երեք տիտղոս նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդում» մեծ սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո, մի թիմում, որը չուներ Բեքհեմի և անցյալի այլ ուժեղ ֆուտբոլիստներ:

Նա վերադարձավ «Չելսի» և հաղթեց ՊրեմիերԼլիգան։ «Թոթենհեմում» նա հեռացվեց Լիգայի գավաթի եզրափակիչից առաջ: Նրա հետ «Ռոման» այսքան տարի անց հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան: Նա հաղթող է:

Երկրպագուները միշտ իրավացի են, և նրանք պաշտում են Ժոզեին։ Մոուրինյոյին սիրում են ոչ միայն «Ռոմայի», այլեւ բոլոր այն ակումբների երկրպագուները, որտեղ նա աշխատել է»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։