ՊՍԺ-ն կարող է բաժանվել հարձակվող Գոնսալու Ռամուշից համագործակցության մեկնարկից ընդամենը վեց ամիս անց։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը վստահ չէ, թե արդյոք 22-ամյա ֆուտբոլիստը հարմար է թիմին։ Եթե հարձակվողին վաճառելու որոշումը վերջնական տեսքի բերվի, ՊՍԺ-ն կփորձի գումար աշխատել։ Հիշեցնենք, որ Ռամուշը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ «Բենֆիկայից» 65 միլիոն եվրոյի դիմաց:
Նշվում է, որ մի շարք անգլիական ակումբներ շարունակում են հավակնել պորտուգալացի հարձակվողին։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։