Ալեքսիս Մակալիստեր․ «Ցանկանում եմ երկար տարիներ մնալ «Լիվերպուլում»»

«Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը խոսել է ակումբային կարիերայի իր ապագա ծրագրերի մասին։

«Ես ցանկանում եմ երկար տարիներ անցկացնել այստեղ՝ «Լիվերպուլում»։ Ինձ շատ է դուր գալիս թիմն ու իմ կյանքը այս քաղաքում։ Հուսով եմ, որ շատ երկար կլինեմ այստեղ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մակալիստերի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մակալիստերը անցած ամառ 42 միլիոն եվրոյի դիմաց «Բրայթոնից» տեղափոխվեց «Լիվերպուլ», այս մրցաշրջանում կիսապաշտպանը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո։