Լուկա Մոդրիչը շահել է Իսպանիայի հարկային մարմինների դեմ դատական ​​գործը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շահել է Իսպանիայի հարկային մարմինների դեմ դատական ​​գործը, հայտնում է El Mundo-ն։

2018 թվականին ֆուտբոլիստը դատապարտվել է ութ տարվա պայմանական ազատազրկման և պարտավորվել է վճարել 1,2 միլիոն եվրո հարկերից խուսափելու գործով Իսպանիայում 2012-ից 2014 թվականներին։ Խորվաթը բողոքարկել է որոշումը։

Մոդրիչը պնդում էր, որ 2012 թվականին ինքը Իսպանիայի հարկային ռեզիդենտ չի եղել, քանի որ նոր էր «Ռեալ» տեղափոխվել «Թոթենհեմից»: Դատարանը համաձայնել է նրա փաստարկները՝ ընդունելով, որ այդ ժամանակ նրա ակտիվների մի մասը գտնվում էր Մեծ Բրիտանիայում։

Բացի այդ, հարկային մարմինները ֆուտբոլիստին կասկածել են, որ 2013 և 2014 թվականներին նա իր անունից վճարումներ է կատարել ֆուտբոլային գործակալներին։ Դատարանը որոշել է, որ այդ վճարումները մասնագետների կողմից մադրիդյան ակումբին մատուցած ծառայությունների դիմաց են։ Մոդրիչի դեմ պատժամիջոցներն արդեն հանվել են։ Կիսապաշտպանը կստանա նաեւ 3,5 մլն եվրո վճար։