Սեսկ Ֆաբրեգաս․ «Միշտ հիացել եմ Արսեն Վենգերով»

«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Արսեն Վենգերի մասին։

«Դուք պետք է հասկանաք, որ բոլորը դժվար ժամանակներ են ապրում: Ես կարող եմ ձեզ անվանել մի քանի հազար ֆուտբոլիստների, ովքեր իրենց կարիերայի ընթացքում մտածում էին, թե արդյոք ինչ-որ բան այն չէ իրենց հետ: Որպես ֆուտբոլիստ՝ քեզ պետք է մարզիչ, ով կաջակցի քեզ։

Այդ իսկ պատճառով ես միշտ հիացել եմ Արսեն Վենգերով: Երբեմն պետք է մի փոքր ավելի համբերատար լինել մի ֆուտբոլիստի նկատմամբ, քան մյուսը: Սա նորմալ է»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն: