Դավիդե Անչելոտին, ով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին և օգնականն է, պատրաստ է գլխավորել ակումբ Իսպանիայից, Անգլիայից և Իտալիայից, հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիդեն մի քանի առաջարկ է ստացել սաուդյան ակումբներից, որոնք նա մերժել է։ Միաժամանակ, Անչելոտտին պատրաստ է հեռանալ «Լոս Բլանկոսից», եթե հետաքրքիր առաջարկ ստանա Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի թիմերից։ 34-ամյա մասնագետը պատրաստ է թողնել նաև իր օգնականի պաշտոնը՝ գլխավոր մարզչի կարիերան սկսելու համար։
Դավիդեն իր կարիերան սկսել է որպես ֆիթնես մարզիչ ՊՍԺ-ում և Մադրիդի «Ռեալում»: Հետո նա Կառլոյի օգնականն էր «Բավարիայում», «Նապոլիում» և «Էվերթոնում»: