«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ապագան մնում է կասկածի տակ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Մեթ Լոուն։

Օրերս անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել էր, որ Կալվինը այս ձմռանը ոչ մի տեղ չի գնա։ Սակայն, ըստ աղբյուրի, կիսապաշտպանի հեռանալն ընթացիկ տրանսֆերային պատուհանում դեռ հնարավոր է։ Նրա հետ պայմանագիր կնքելու տարբերակը լրջորեն քննարկում է «Բարսելոնան», որին պաշտպանական գծի ֆուտբոլիստ է պետք։ Կան այլ ակումբներ, որոնք դեռևս հետևում են անգլիացուն:

Հիշեցնենք, որ Ֆիլիպսի գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 28 միլիոն եվրո։