Սերխի Ռոբերտոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն պատրաստ է կրճատել աշխատավարձը, որպեսզի ևս մեկ տարի մնա կատալոնական ակումբում, հայտնում է լրագրող Աարոն Դոմինգեսը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» սանը արդեն ստանում է ակումբում նվազագույն աշխատավարձը, սակայն հանուն նոր պայմանագրի պատրաստ է նվազագույն աշխատավարձ ստանալ Լա Լիգայում։

Հիշեցնենք, որ Ռոբերտոն իր ողջ կարիերան անցկացրել է կատալոնացիների կազմում, որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 361 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է 19 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։