Մադրիդի բնակիչ Ֆրանսիսկո Լոպեսը դատի է տվել ՖԻՖԱ-ին և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային

Մադրիդի բնակիչ Ֆրանսիսկո Լոպեսը դատի է տվել ՖԻՖԱ-ին և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) VAR համակարգի պատճառով։

«VAR համակարգը նախագիծ էր, որը կոչվում էր 21-րդ դարի ֆուտբոլ, այն գրանցում էր ամեն ինչ որպես ամբողջություն: Միակ բանը, որ նրանք հիմա արել են, նրան այլ անուն տալն է: Մշակումը կատարվել է իմ նախագծի հիման վրա։ Ես այն գրանցել եմ մտավոր սեփականության ընդհանուր ռեգիստրում 1999 թվականին, իսկ դրա հետագա ընդլայնումը գրանցվել է 2006 թվականին։

Առաջին անգամ ես այն ուղարկել եմ ՖԻՖԱ 1999 թվականին, իսկ հետո ամեն տարի՝ մինչև 2007 թվականը։ Երկար ժամանակ ես մշտական ​​կապ եմ պահպանել նախկին մրցավար Խոսե Մարիա Գարսիա Արանդայի հետ՝ ՖԻՖԱ-ում Վիլյարի աջ ձեռքը և ՖԻՖԱ-ի մրցավարների առաջատարներից մեկը»,- ​​Լոպեսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այսօր՝ հունվարի 17-ին, Մադրիդի դատարանը նիստում կորոշի, թե արդյոք VAR-ի օգտագործումը ֆուտբոլում առայժմ պետք է դադարեցվի: Միաժամանակ Լոպեսը կազմակերպություններից պահանջում է 300 մլն եվրո։