Մադրիդի բնակիչ Ֆրանսիսկո Լոպեսը դատի է տվել ՖԻՖԱ-ին և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) VAR համակարգի պատճառով։
«VAR համակարգը նախագիծ էր, որը կոչվում էր 21-րդ դարի ֆուտբոլ, այն գրանցում էր ամեն ինչ որպես ամբողջություն: Միակ բանը, որ նրանք հիմա արել են, նրան այլ անուն տալն է: Մշակումը կատարվել է իմ նախագծի հիման վրա։ Ես այն գրանցել եմ մտավոր սեփականության ընդհանուր ռեգիստրում 1999 թվականին, իսկ դրա հետագա ընդլայնումը գրանցվել է 2006 թվականին։
Առաջին անգամ ես այն ուղարկել եմ ՖԻՖԱ 1999 թվականին, իսկ հետո ամեն տարի՝ մինչև 2007 թվականը։ Երկար ժամանակ ես մշտական կապ եմ պահպանել նախկին մրցավար Խոսե Մարիա Գարսիա Արանդայի հետ՝ ՖԻՖԱ-ում Վիլյարի աջ ձեռքը և ՖԻՖԱ-ի մրցավարների առաջատարներից մեկը»,- Լոպեսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այսօր՝ հունվարի 17-ին, Մադրիդի դատարանը նիստում կորոշի, թե արդյոք VAR-ի օգտագործումը ֆուտբոլում առայժմ պետք է դադարեցվի: Միաժամանակ Լոպեսը կազմակերպություններից պահանջում է 300 մլն եվրո։