Կիլիան Մբապպե․ «Մեր նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իր ընտրանու հավակնությունների մասին ամռանը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում։

«Ֆրանսիան Եվրոյի ամենասպասված թիմերից մեկն է: Թիմի բոլոր ֆուտբոլիստները լավ են պատրաստված և վստահ: Մեր նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է։

Այո, մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լյորիսն ու Վարանը, ավարտեցին իրենց կարիերան հավաքականում, բայց չնայած դրան՝ թիմն ընդհանուր առմամբ ոչ մի կերպ չտուժեց։ Սա խոսում է մեր միասնության ու հարմարվելու ունակության մասին»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում GQ Sports-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարի D խմբում: «Եռագույնների» հետ քառյակում ընդգրկվել են Հոլանդիայի և Ավստրիայի հավաքականները, ինչպես նաև փլեյ-օֆֆի հաղթողը: Եվրոպայի վերջին առաջնությունում ֆրանսիացիները կարողացան դուրս գալ միայն 1/8 եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին: