«Նյուքասլը» կապվել է «Բավարիայի» հետ և տեղեկություններ է խնդրել կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի հասանելիության մասին, սակայն անձամբ՝ խաղացողը, չի ցանկանում լքել մյունխենյան ակումբն այս ձմռանը, հայտնում է լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողը կարող է բաց լինել ամռանը հեռանալու համար, իսկ «Բավարիան» պատրաստ կլինի բանակցել: Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։