Հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու է Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն իր X սոցիալական ցանցում նշել է այն մասնագետին, ով փոխարինելու է Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Միշելն ինձ ասաց, որ հաջորդ մրցաշրջանում նա կդառնա «Բարսելոնայի» նոր մարզիչը։ Ակումբն արդեն երեք հանդիպում է անցկացրել նրա հետ, և նրանք արդեն բավականին առաջադիմել են»,- գրել է Գալարդոն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Չավիին պաշտոնանկ անելու տարբերակը։

Միշելը ներկայումս գլխավորում է «Ժիրոնան»: 20 տուրից հետո թիմը 49 միավորով գլխավորում է Լա Լիգան։ 48-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։