«Լիվերպուլը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպանի ծառայություններով

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Լևի Կոլվիլի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։

Աղբյուրի համաձայն, «Լիվերպուլը» ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին 2023 թվականի ամռանը, մինչ անգլիացի ֆուտբոլիստը նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:

Այս մրցաշրջանում 20-ամյա Լևի Կոլվիլը «Չելսիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: