Կառլո Անչելոտտին հայտնել է լավագույն ֆուտբոլիստի անունը, ում երբևէ մարզել է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել է։

«Զիդանը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ աշխատել եմ։ Այն, ինչ նա արեց մարզումների ժամանակ, անհավանական էր, ես երբեք նման բան չեմ տեսել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտտին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2021 թվականին։ Նախկինում իտալացի մասնագետը թիմի հետ աշխատել է 2013-ից 2015 թվականներին։ Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» դարձան Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճեցին երկրի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան։ Բացի այդ, Կառլո Անչելոտտիի հետ «Ռեալը» երկու անգամ հաղթել է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում։