ԱՊԼ-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գործով լսումների օրն արդեն նշանակված է

Անցյալ տարվա փետրվարին Պրեմիեր Լիգան մեղադրեց «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական կանոնակարգի 115 խախտման մեջ: Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսը հայտնել է, որ «Սիթիի» գործով լսումների օրն արդեն նշանակված է, հայտնում է լրագրող Մարտին Զիգլերը։

Միևնույն ժամանակ, ֆունկցիոները նշել է, որ «չի կարող ասել, թե երբ դա տեղի կունենա»։

Մասթերսը հավելել է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ մեղադրանքների շրջանակն ու բնույթը տարբերվում են «Էվերթոնի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» գործերից։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ երեք մրցաշրջաններից յուրաքանչյուրում դարձել է Անգլիայի չեմպիոն։