ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում անցկացված քվեարկության արդյունքները, որի հաղթող է դարձել Մայամիի «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Հայտնի է դարձել, թե ինչպես է Մեսսին քվեարկել անվանակարգում։ Արգենտինայի հավաքականի ավագը առաջին հորիզոնականում քվեարկել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի օգտին, երկրորդում՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, իսկ երրորդում՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին։
Հիշենք, որ Մեսսին և Հոլանդը վաստակեցին նույնքան միավոր, սակայն Լեոն մրցանակը նվաճեց ազգային հավաքականների ավագների ավելի շատ ձայների շնորհիվ։