Լիոնել Մեսսին թարմացրել է ՖԻՖԱ-ի տարվա թիմում ընդգրկվածների թվով ռեկորդը

Հունվարի 15-ին Լոնդոնում տեղի ունեցավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) լավագույն մրցանակների հանձնման արարողությունը, որտեղ ՖԻՖԱ-ի և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) վարկածով անվանվեց 2023 թվականի խորհրդանշական հավաքականը։

Դրանում ընդգրկվել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Այսպիսով, արգենտինացուն հաջողվել է կարիերայի ընթացքում 17-րդ անգամ հայտնվել 11 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, ինչը ռեկորդային է։

Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 15: Պորտուգալացին երկրորդ անգամ անընդմեջ չհայտնվեց տարվա խորհրդանշական հավաքականում, չնայած այն հանգամանքին, որ դարձավ 2023 թվականի լավագույն ռմբարկու՝ 54 գոլով։