«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է ՖԻՖԱ-ի լավագույն մրցանակին՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մեսսիից բացի այս մրցանակի հավակնորդներ էին նաև Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի) և Կիլիան Մբապպեն (ՊՍԺ):
2022/23 մրցաշրջանում Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Կատարում կայացած աշխարհի առաջնությունը՝ դառնալով մրցաշարի լավագույն խաղացող։