The Best FIFA. Լիոնել Մեսսին՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է ՖԻՖԱ-ի լավագույն մրցանակին՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մեսսիից բացի այս մրցանակի հավակնորդներ էին նաև Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի) և Կիլիան Մբապպեն (ՊՍԺ):

2022/23 մրցաշրջանում Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Կատարում կայացած աշխարհի առաջնությունը՝ դառնալով մրցաշարի լավագույն խաղացող։