The Best FIFA. Էդերսոնը՝ 2023 թվականի լավագույն դարպասապահ

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն դարպասապահը The Best FIFA Football Awards 2023-ում։

Բացի բրազիլացի ֆուտբոլիստից, լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների եռյակում են հայտնվել Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ Մադրիդ», Բելգիա) և Յասին Բոնոն (Սևիլիա, Ալ-Հիլալ, Մարոկկո):

Ընթացիկ մրցաշրջանում Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում բաց է թողել 24 գոլ և 9 անգամ անառիկ է պահել դարպասը։ 2023 թվականին նա «Սիթիի» հետ դարձել է Չեմպիոնների Լիգայի, Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի հաղթող։