Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Կիլիան Մբապպեի շուրջ տրանսֆերային լուրերը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ տրանսֆերային լուրերը։

«Գիտե՞ք՝ քանի տարի եմ անցկացրել համաշխարհային եվրոպական ֆուտբոլի էլիտայում։ Հինգ տարի «Ռեալում» և ութ տարի «Բարսելոնայում»՝ որպես խաղացող: Որպես մարզիչ վեց տարի «Բարսելոնայում», «Ռոմայում», «Սելտայում»։ Ես խաղացել եմ Խիխոնի «Սպորտինգում»: Ես ծնվել եմ մի հանդերձարանում, որտեղ անընդհատ այս կամ այն ​​մարդու մեկնաբանություններ էին լինում, ասեկոսեներ, սուտ։ Ես այնքան սովոր եմ դրան, որ ինձ չի հետաքրքրում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։