«Բարսելոնան» շնորհավորել է Լիոնել Մեսսիին

«Բարսելոնան» շնորհավորել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ վերջին նվաճման կապակցությամբ։ Արգենտինացին վերջերս ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։

«Շնորհավորում ենք Լեո», – ասվում է գրառման մեջ։

Մրցանակին հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն։

Լոնդոնում կայացած արարողությանը ներկա Լիոնել Մեսսիի համար այս մրցանակը երրորդն էր կարիերայում։