«Ռեալի» երկրպագուները քննադատում են Ֆեդերիկո Վալվերդեին՝ Մեսսիի օգտին քվեարկելու համար

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները քննադատել են թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին՝ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար։

Սոցցանցերում մադրիդյան թիմի որոշ երկրպագուներ զարմացել են Վալվերդեի ընտրությունից։ Մասնավորապես, Ֆեդերիկոյին հարցրել են, թե ինչու է Մեսսիին առաջին տեղում դրել, և նրանք նույնպես հիասթափություն են հայտնել «Ռեալի» խաղացողի այս արարքի կապակցությամբ և նշել, որ արգենտինացին հաղթել է Ֆեդերիկոյի շնորհիվ։ Մեսսին հաղթել է ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն խաղացող անվանակարգում։

Հիշեցնենք, որ 2023 թվականին 36-ամյա արգենտինացին նվաճեց նաև «Ոսկե գնդակը», որը դարձավ նրա ութերորդը կարիերայում։ Անցած ամառ Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ՊՍԺ-ից և միացավ ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբին։