Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» նոր եզրային հարձակվողի է փնտրում, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, այն ֆուտբոլիստների կարճ ցուցակում, որոնցով հետաքրքրված են «քաղաքայինները», ընդգրկված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Նշվում է, որ «Սիթիի» սկաուտները 22-ամյա վրացիին հետևել են ողջ անցած տարի։

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է նաև Պեդրո Նետոյին «Վուլվերհեմփթոնից» և Սավիոյին, ով վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։