Մատեյս դե Լիգտը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտածում է ոչ միայն ընթացիկ, այլ նաև հաջորդ տրանսֆերային պատուհանի մասին։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, հոլանդացի մասնագետը ցանկանում է «Օլդ Թրաֆորդում» տեսնել «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտին։

Նշվում է, որ հոլանդացի մարզիչը կփորձի ձեռք բերել պաշտպանին ամռանը, եթե, իհարկե, մինչ այդ Էրիկ տեն Հագը չհեռացվի «Մանչեսթեր Յունայթեդից»։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։