Լա Լիգան ներկայացրել է առաջին հատվածի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Լա Լիգան ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Թիմի կազմում ընդգրկված էին Ունայ Սիմոնը (դարպասապահ, Սևիլիա), Դիեգո Ռիկոն (պաշտպան, Խետաֆե), Դեյլի Բլինդը (պաշտպան, Ժիրոնա), Անտոնիո Ռուդիգերը (պաշտպան, Ռեալ Մադրիդ), Ժոաու Կանսելուն (պաշտպան, «Բարսելոնա»), Իսկո (կիսապաշտպան, Ռեալ Բետիս), Ջուդ Բելինգհեմ (կիսապաշտպան, Մադրիդ), Ալես Գարսիա (կիսապաշտպան, Ժիրոնա), Բրայան Սարագոսա (հարձակվող, Գրանադա), Անտուան ​​Գրիզման (հարձակվող, Ատլետիկո Մադրիդ), Ինյակի Ուիլյամս (հարձակվող, Ատլետիկ Բիլբաո)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ժիրոնան», որը վաստակել է 49 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը» (48 միավոր), սակայն լոսբլանկոսները մեկ խաղ պակաս են անցկացրել։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան» (41 միավոր)։