«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին նշանակվելուց հետո կիսվել է իր հույզերով։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, որն ինձ վստահեց պատասխանատվությունը։ Ես այլ ճանապարհ չգիտեմ, քան ջանասիրությունը, ամենօրյա զոհաբերությունը և այն ամենը, ինչ ունեմ ներսումս, որպեսզի դիմակայենք այն մարտահրավերներին, որոնք մեզ սպասում են այսուհետ մինչև մրցաշրջանի ավարտը:
Աննկարագրելի է պահեստայինների նստարանին որպես մարզիչ նստելու հույզը։ Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «Ռոման» ինձ համար, բայց գործը, որը սպասում է մեզ բոլորիս, արդեն սկսվել է։ Մենք ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ ընտրություն, պետք է մրցունակ լինել, պայքարել մեր նպատակների համար և փորձել հասնել դրանց։ Սրանք միակ առաջնահերթություններն են, որոնք ես և իմ անձնակազմի անդամները դրել ենք մեզ համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։
Հռոմի նախկին ավագի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։