Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է հեռանալ «Լոկոմոտիվից» և հայտնվել ավելի հեղինակավոր առաջնությունում։

Ըստ Metaratings-ի՝ Թիկնիզյանի նկատմամբ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Իսպանիայի և Իտալիայի ակումբները։ Այնուամենայնիվ, «Լոկոմոտիվը» դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել խաղացողի համար։

Անձամբ՝ Նաիրը, պատրաստ է ավարտել այս մրցաշրջանը մոսկովյան թիմի հետ, եթե առաջիկա շաբաթներին լավ տարբերակներ չլինեն։ 2023/2024 մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 7 միլիոն եվրո։