Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Չավիին

Կատալոնական «Բարսելոնան» կարող է փոխել գլխավոր մարզչին։

Ինչպես հայտնում է լրագրող Անդրիան Սանչեսը, Չավի Էրնանդեսին սպառնում է հեռացում Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած խոշոր պարտությունից (1-4) հետո։

Ըստ աղբյուրի, եթե Չավին հրաժարական տա, ապա «Բարսելոնայի» մարզչի պաշտոնը կզբաղեցնի Ռաֆայել Մարկեսը, ով այժմ աշխատում է կատալոնական ակումբի երկրորդ թիմում։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում ութ միավորով։