«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը Շվեդիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել, պնդում է Fotbollskanalen-ը։
Ինչպես հայտնում է Dagbladet հրատարակությունը, նորվեգացի մասնագետը հրաժարվել է այս առաջարկից։ Ենթադրվում է, որ Սուլշերի հանդիպումը Շվեդիայի ֆուտբոլային միության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել դեռևս դեկտեմբերին, և Սուլշերը հրաժարվել է նույնիսկ Սուրբ Ծնունդից առաջ: Ըստ Dagbladet-ի՝ Սուլշերը վերջերս մերժել է նաև թուրքական «Բեշիքթաշի» և իսպանական «Սևիլիայի» առաջարկները:
Դանիել Բեկստրյոմը Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է։