«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով թիմի արդյունքների մասին, նշել է, որ մարդիկ իր աշխատանքից հրաշքներ են սպասում։ Մասնագետը հորդորել է իրեն չհամեմատել հրաշագործ Հարի Փոթերի հետ։
«Մենք այժմ չորս միավորով ենք հետ Չեմպիոնների Լիգայի գոտուց: Լավագույն քառյակում հայտնվելու համար պայքարող թիմերը մեզնից ուժեղ են: Բայց քանի որ մենք «Ռոմա» ենք, և մարդիկ կարծում են, որ իմ անունը Ժոզե Հարի Մոուրինյո Փոթեր է, մեր կողմից մակարդակը զգալիորեն աճում է»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր սոցիալական ցանցերում։
60-ամյա Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Կոնֆերենցիաների Լիգայի հաղթող (2021/22) և Եվրոպայի Լիգայի (2022/23) արծաթե մեդալակիր։