Չավի. «Նա կխաղա այնտեղ, որտեղ միշտ խաղում է, դա երաշխավորում եմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է բացահայտել կատալոնական ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի և Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղի տակտիկական նրբությունները Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի դիմակայությունից առաջ։

«Ես չեմ խոսի այս թեմայի մասին, քանի որ այս կերպ կարող եմ լավություն անել Անչելոտտիին։ Վաղը ամեն ինչ կտեսնեք։ Արաուխոն կխաղա այնտեղ, որտեղ միշտ խաղում է, դա երաշխավորում եմ։ Արաուխոն հիանալի է ինչպես պաշտպանողական խաղում, այնպես էլ գնդակով վարվելիս: Քանի որ մեր մարզչական շտաբը եկավ ակումբ, նա շատ ավելի լավն է դարձել գնդակով»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Անցած մրցաշրջանի այս մրցաշարի եզրափակիչում Չավիի թիմը 3-1 հաշվով հաղթեց Անչելոտտիի թիմին։