Ջուդ Բելինգհեմը փորձում է համոզել Էրլինգ Հոլանդին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը փորձում է համոզել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Ժամանակին Բելինգհեմը ու Հոլանդը միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»։

Այժմ Բելինգհեմը ցանկանում է, որ նա և Հոլանդը վերամիավորվեն Մադրիդում։ Նշենք, որ խոսակցություններն Էրլինգ Հալենդին կապում են ոչ միայն Մադրիդի «Ռեալի», այլ նաև բարձր կարգավիճակ ունեցող մեկ այլ ակումբի՝ «Բարսելոնայի» հետ։

Այս մրցաշրջանում 23-ամյա նորվեգացին անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։