«Չելսին» 2022 թվականից հետո առաջին անգամ երեք անընդմեջ հաղթանակ է տարել ԱՊԼ-ում

Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆուլհեմին» (1-0)։

Լոնդոնցիները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Պրեմիեր Lիգայում։ Ավելի վաղ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթել էր «Քրիստալ Փելեսին» (2-1) և «Լութոնին» (3-2)։

Դա տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Այնուհետև «կապտանռնագույնները» չորս անընդմեջ հաղթանակ տարան՝ հաղթելով «Վեսթ Հեմին» (2:1), «Քրիստալ Փելեսին» (2-1), «Վուլվերհեմփթոնին» (3-0) և «Ասթոն Վիլային» (2-0)։

«Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 31 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնական։