Իսպանական գրանդը տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» իր հայացքն ուղղել է ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպանին: Հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա Լենի Յորոն հայտնվել է «Ատլետիկոյի» կարճ ցուցակում։ Միաժամանակ հաղորդվում է, որ «Ատլետիկոյին» դժվար կլինի պայմանագիր կնքել երիտասարդ տաղանդի հետ, քանի որ եվրոպական շատ ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յորոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն «Լիլը» չի պատրաստվում բաց թողնել իր խաղացողին 50 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Այս մրցաշրջանում 18-ամյա Յորոն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։