«Չելսին» կարող է խնդիրներ ունենալ

Լոնդոնի «Չելսին» կարող է խնդիրներ ունենալ այն պատճառով, որ Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում գնել դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։

Լոնդոնյան թիմը հույս ուներ, որ գործարքը կկայանա, սակայն «Ռեալը» փչացրեց անգլիական ակումբի ծրագրերը։ Կեպայի վերադարձը «Չելսիին» կտա բարձր աշխատավարձով խաղացող, որին դժվար կլինի վաճառել: Բացի այդ, դարպասապահի վերադարձը կասկածի տակ է դնում ամռանը նորեկների պայմանագիր կնքելը:

«Չելսին» ցանկանում էր ուժեղացնել ձախ և կենտրոնական պաշտպանի դիրքը։

Արիսաբալագայի վարձակալության պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։