Սանտյագո Խիմենեսը կարող է միանալ իսպանական գրանդին

Մադրիդի «Ատլետիկոն» այն ակումբների թվում է, որոնք հետաքրքրված են «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսով։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Խիմենեսը պատրաստ է հեռանալ «Ֆեյենորդից», բայց նա ցանկանում է լինել այնպիսի ակումբում, որտեղ տեղ կունենա մեկնարկային կազմում։

Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են մի շարք ԱՊԼ-ի թոփ ակումբներ։

Ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում Սանտյագո Խիմենեսը խփել է 20 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։