«Նյուքասլը» կարող է վաճառել թիմի կիսապաշտպանին

«Նյուքասլի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է 26-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարաշին վաճառելու տարբերակը՝ ակումբի տրանսֆերային հավասարակշռությունը բարելավելու համար։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջին երկու տարիների ընթացքում «կաչաղակների» վնասը կազմել է 170 միլիոն եվրո, մինչդեռ Պրեմիեր Լիգայի կանոնները թույլ են տալիս 120 միլիոն եվրո սահմանաչափ: Ակումբի ֆինանսական վիճակը բարելավելու համար ակումբը առաջիկա ամռանը ղեկավարներն ակնկալում են վաճառել Գիմարաշին 115 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ պորտուգալացի կիսապաշտպանով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։