Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Առաջին խաղակեսը չստացվեց այնպես, ինչպես մենք էինք պլանավորում։ Խաղից առաջ մի բան տեղի ունեցավ, որը չեմ կարող բացատրել։ Կարծում եմ՝ դա մի փոքր ազդեց թիմի վրա։ Կոնկրետ ինչ․ Ոչ ոչ ոչինչ։ Առանձնապես ոչինչ։ Փոքր մանրամասներ, որոնք երբեմն ազդում են թիմի վրա։

Երկրորդ խաղակեսը շատ լավ սկսեցինք։ Կարծում եմ՝ մենք իսկապես լավ ֆուտբոլ խաղացինք 30 րոպե և պետք է ևս մեկ գոլ խփենք՝ մեկ կամ երկու, որպեսզի ավարտենք խաղը։

Երբ հաղթողի հարցը չես հանում, վերջին րոպեներին հակառակորդը հետ հաղթելու լավ հնարավորություն է ունենում։ Բայց մենք լավ էինք պաշտպանվում, և կարծում եմ, որ մեզ համար լավ էր, որ որոշ դժբախտությունների հանդիպեցինք: Կարծում եմ, որ դա մեզ թույլ կտա աճել և վստահություն ձևավորել մեր աշխատանքի նկատմամբ»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերում է Standard-ը։