Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան ցուցադրում է բարձր մակարդակի խաղ «Ֆուլհեմում», ուստի ամռանը կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ։ Պորտուգալացուն արդեն կապում են «Բավարիայի», իսկ վերջերս նրան կապում են նաև «Բարսելոնայի» հետ։

«Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, սակայն կատալոնացիները ծրագիր ունեն՝ նրանք ցանկանում են նվազեցնել գործարքի արժեքը՝ ընդգրկելով այնպիսի խաղացողի, որի կարիքը չունի գլխավոր մարզիչ Չավին, հայտնում է TodoFichajes-ը։

Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն․ եվրո։