«Ռեալի» ֆուտբոլիստները «Բարսելոնային» հաղթելու դեպքում բոնուս կստանան

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ՝ կիրակի երեկոյան։

Ինչպես հաղորդում է Goal-ը, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմին 4 միլիոն եվրո պարգևավճար է խոստացել հաղթանակի համար։ Նշվում է, որ եթե «Ռեալը» հաղթի, գումար կստանա ոչ միայն ֆուտբոլիստները, այլև մարզչական շտաբը։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի հունվարի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին։